Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Անքնության դեմ

Անքնության դեմ

Արդեն քանի տարի է, ինչ  չեմ քնում: Տարբեր կլինիկաներում հետազոտվել եմ, սակայն ոչինչ չի պարզվել: Ի՞նչ կարելի է անել:

Դ.Բաբայան, ք. Գյումրի

 

Սովորական անքնությունն ինչ-որ հիվանության կամ սթրեսի հետևանք է, այնպես որ հարկ է փնտրել քրոնիկական տկարության պատճառը:

 

  • Օրն ավարտեք առանց շտապելու, հուզումների, դեսուդեն ընկնելու, ոչ մի չլուծված խնդիր և չպարզված հարաբերություններ մի թողեք երեկոյան:

  • Շատ մի կերեք ուշ ժամին, դատարկ ստամոքսով քնելն ավելի դյուրին է:

  • Ընթրիքին խուսափեք միզամուղ ազդեցությամբ մթերք օգտագործելուց` կարտոֆիլ, մրգեր, բանջարեղեն, սուրճ, թեյ, կակաո:

  • Քնելուց առաջ անպայման զբոսնեք, գոնե 20-30 րոպե:

  • Քնից մեկ ժամ առաջ տաք լոգանք ընդունեք, որին հարկ է ավելացնել սոճու, նարնջի եթերային յուղերի 2-3 կաթիլ:

  • Քնեք հարմար, հարթ մահճակալի վրա,  բարձը պետք է ձեզ համապատասխան լինի, նախապատվությունը հարկ է տալ մուգ գույների անկողնային սպիտակեղենին: Երբ պառկում եք, մի փորձեք անմիջապես քնել, նախ պառկեք մեջքի վրա, ապա թուլացրեք ամբողջ մարմինը: Փորձեք քնել միշտ նույն դիրքով, ավելի լավ է ձախ կողմի վրա, ձախ ոտքի ծունկը մի փոքր ծալած:

 

Բուսաբուժություն

  • Վերցնել 1-ական ճաշի գդալ ալոճենու, կատվախոտի արմատներ, առյուծագիի, երիցուկի ծաղիկներ:  2 ճաշի գդալ խառնուրդի վրա  լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 3 ժամ, քամել: Թուրմն ընդունել 1/2 բաժակ, օրը 4 անգամ:

  • 1-ական ճաշի գդալ կեչին,  ազնվամորին և անմեռուկի խոտը խառնել, ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 3 ժամ, քամել: Խմել թուրմը 1/2  բաժակ, օրը չորս անգամ:

  • Վերցնել 1-ական ճաշի գդալ սամիթի սերմեր, կեչու բողբոջներ, անթառամի ծաղիկներ, դաղձ, հիպերիկ, եղինջի տերևներ: 

 

2 ճաշի գդալ  չոր խառնուրդի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 3 ժամ, քամել: Թուրմն ընդունել 1/2  բաժակ, օրը չորս անգամ: Բուժման կուրսը 2 ամիս է:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ